Մեր մասին

Հայկական առեւտրաարդյունաբերական պալատը Սլովակիայում հանդիսանում է շահույթ չհետապնդող հասարակական ասոցիացիա: Հիմնադրվել է 2010 թ-ին Սլովակիայում եւ Հայաստանում գործարար սուբյեկտների հաղորդակցության եւ համագործակցության համար, որի նպատակն է ներդրողներին աջակցություն ցուցաբերել ներդրումներ կատարելու համար ճիշտ վայր գտնելու հարցում :

Սլովակա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը գտնվում է Սլովակիայի մայրաքաղաք ՝ Բրատիսլավայի կենտրոնում: Պալատն ունի երկու երկրներում էլ աշխատող անդամներ եւ խորհրդատուներ տարբեր ոլորտներից :

Սլովակիան , ԵՄ-ում իր կենտրոնական աշխարհագրական դիրքի շնորհիվ , հանդիսանում է լավագույն վայրերից մեկը ներդրումներ կատարելու եւ երկրների միջեւ համագործակցության զարգացման համար: Մենք հանդես կգանք որպես խորհրդատուներ ներդրում կատարելու վայր փնտրող կամ Սլովակիայում գործունեություն ծավալել ցանկացող հայկական ընկերությունների եւ անհատ անձանց համար: